ՊԵԿ-ում «մեռելոցային» տրամադրություններ են. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վարչապետի հայտարարած օպտիմալացումների եւ կրճատումների ալիքը հասել է հարկային։ ՊԵԿ-ում վերջերս աշխատակիցներին փաստաթուղթ են ստորագրել տվել, ըստ որի՝ մինչեւ հունիսի 15-ը պատրաստ լինեն աշխատանքից ազատման կամ պաշտոնի իջեցման։ Դրանից հետո հարկայինում «մեռելոցային» տրամադրություններ են։ Քննարկումներ կային, թե տարածքային տեսչությունները կրճատվելու են, Երեւանում կլինի մեկ կենտրոնական տեսչություն, մարզային տեսչություններն էլ կմիավորվեն, կստեղծվեն հյուսիսային, հարավային տեսչություններ։ Այժմ հարկայինում կրքերը հանդարտվել են, աշխատակիցները բարձր տրամադրություն ունեն, քանի որ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն առայժմ կասեցրել է կրճատումների ծրագիրը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս