Ամերիկյան «Կառլ Վինսոն» ավիակիրը մտել է Ճապոնական ծով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճապոնիայի պաշտպանության նախարարության աղբյուրները հայտնել են, որ ամերիկյան նավախումբը՝ «Կառլ Վինսոն» ավիակրի գլխավորությամբ, մտել է Ճապոնական ծով:

Ճապոնական «Ասագարա» և «Սամիդարե» ականակիրները, ոորոնք ավարտել են ամերիկացիների հետ զորավարժությունները, «Կառլ Վինսոն» ավիակիրը կփոխանցեն Հարավային Կորեայի ռազմածովային ուժերի պաշտպանության ներքո:

Ապրիլի 28-ին ճապոնական Օկինավա կղզու արևելքում կայացել են ճապոնական օդուժի ինքնաթիռների և տախտակամածային ավիացիայի համատեղ թռիչքները, որոնք տեղակայված են ամերիկյան ավիակրի վրա:

Ինչպես ակնկալվում է, որ ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունները ճնշում կգործադրեն Հյուսիսային Կորեայի վրա:




Լրահոս