«Ծառուկյան» դաշինքի խորհրդավոր լռությունը շարունակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ծառուկյան» դաշինքի խորհրդավոր լռությունը շարունակվում է: Ու քանի որ դեռեւս վերջնական որոշում չկա՝ ո՞վ է պատգամավոր դառնալու, ով՝ ինքնաբացարկի դիմում ներկայացնելու, այդ լռությունը շատ թեկնածուների համար գնալով ավելի անտանելի է դառնում:

«Ժողովուրդ»-ը դաշինքի անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտողար Միքայել Մելքումյանից փորձեց պարզել, թե ինչո՞վ է պայմանավորված դաշինքի լռությունը. «Չի լռում, ուղղակի հիմա որոշակի սպասողական վիճակ է, երբ որ կվերջանա, կխոսենք»: Իսկ երբ հետաքրքրվեցինք, թե ո՞րն է սպասողական վիճակի պատճառը, այն, որ Ծառուկյանի մոտ են ցուցակները եւ դեռ չի՞ շտապում հստակեցումներ անել, Մելքումյանը նշեց. «Ասացի այնքան, որքան ասացի»:

Պարզվում է նաեւ, որ դաշինքում մեկը մյուսից այդքան էլ տեղեկացված չէ: Երբ Մելքումյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք իրավական գործընթաց են սկսելու իրենց դաշինքով պատգամավորության թեկնածու առաջադրված Վարդան Ղուկասյանի այն հայտարարության հիման վրա, որ գողացել են իր ձայները, ի պատասխան հարցի՝ Մելքումյանը խուսափողական պատասխան տվեց. «Ես չգիտեմ, այդ բանից ես տեղյակ չեմ, եթե տեղյակ չեմ, ոնց խոսեմ այդ մասին»:




Լրահոս