Աթլետիկոյի պաշտպանը կարող է բաց թողնել Ռեալի հետ հանդիպումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Աթլետիկոյի» պաշտպան Խոսե Մարիա Խիմենեսը մկանային վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի` «Լաս Պալմասի» (5:0) հետ խաղի ընթացքում,- տեղեկացնում է Fourfourtwo.com-ը:

Խիմենեսը բախվել է մրցակցի ֆուտբոլիստներից մեկին և փոխարինվել 67-րդ րոպեին: Դեռ հայտնի չէ, թե որքան լուրջ է վերջինիս վնասվածքը:

Ամենայն հավանականությամբ, «Աթլետիկոյի» ֆուտբոլիստը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչի` Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպումները:

Հիշեցնենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Խիմենեսը մասնակցել է 16 հանդիպման և ստացել 4 դեղին քարտ:




Լրահոս