ՖՈՏՈ. «Չեմ կարողանում քայլել, կրունկս լրիվ փշրվել է». Ինչ է պատմում Թալիշի դիրքերում վիրավորված զինծառայողը

ՖՈՏՈ. «Չեմ կարողանում քայլել, կրունկս լրիվ փշրվել է». Ինչ է պատմում Թալիշի դիրքերում վիրավորված զինծառայողը

2016 թ. ապրիլի 29-ին պայմանագրային զինծառայող, սերժանտ Վարդան Առաքելյանը Թալիշի դիրքերում ստացել է ականապայթյունային վիրավորում. վնասվել են երկու ոտքերը, սրունքը, կրունկն ու թաթը:

Վարդան Առաքելյանը երկրորդ կարգի հաշմանդամ է, ստանում է 80 հազար դրամ  հաշմանդամության կենսաթոշակ:

ArmLur.am-ի հետ զրույցում Վարդանը պատմեց, որ Թալիշի դիրքերում մեքենայով գնալիս հակատանկային ականի վրա է պայթել. «Ոտքերս կոտրվեցին, մեքենան պաժառ ընկավ»:

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ առաջին բուժօգնությունը ստացել է Մարտակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում, ապա Ստեփանակերտում, այնուհետև տեղափոխվել է Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ վեց անգամ ենթարկվել է վիրահատության:

Հավելենք, որ որոշակի բարդությունների հատևանքով այս պահին, Վարդանը գտնվում է Վնասքաբանության և Օրթոպեդիայի գիտական կենտրոնում. «Չեմ կարողանում քայլել, կրունկս լրիվ փշրվել է ու չի վերականգնվում, անընդհատ բորբոքվում է»:

Նշենք, որ  Առաքելյանների ընտանիքն այս պահին գտնվում է ծայրահեղ ծանր ֆինանսական վիճակում: Ապրիլյան դեպքերից հետո Վարդանի ընտանիքը  Մատաղիս գյուղից տեղափոխվել է Վանաձոր, միայն հայրն է մնացել գյուղում:

Լիդա Եղիազարյան