Հրապարակվել է տեսանյութ Մոսկվա-Բանգկոկ չվերթի ժամանակ՝ ինքնաթիռի սրահից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համացանցում հայտնվել է տեսահոլովակ` նկարահանված Մոսկվայից Բանգկոկ թռչելու ժամանակ ուժեղ թափահարման գոտի ընկած ինքնաթիռի սրահում: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:

Դրվագներում երևում են բազկաթոռների միջև անցումներում պառկած ուղևորները: Ոմանք նստած են իրենց տեղերում, ոմանք էլ քայլում են միջանցքով:

Ավելի ավղ հայտնել էինք, որ Թայլանդում Ռուսաստանի դեսպանատունը հրապարակել է 15 ռուսաստանցիների ցուցակը, ովքեր հոսպիտալացվել էին Մոսկվա-Բանգկոկ չվերթի ժամանակ «Աէրոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած դեպքից հետո:

Նշենք, որ տուժել էր 27 մարդ, նրանցից 24-ը ռուսաստանցիներ են:




Լրահոս