Արմեն Մուրադյանն ասել է, որ առաջիկայում կրկին կդառնա առողջապահության նախարար. «Իրատես»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրատես»-ն «Ասում են» խորագրի ներքո գրել է, թե  առողջապահության նախկին նախարար, բժշկականի ռեկտոր  Արմեն Մուրադյանն իր նեղ շրջանում  ասել է,  որ առաջիկայում  կրկին կդառնա  առողջապահության նախարար։

«Եվ անցումային այս  փուլում  կրկին ակտիվացել է՝ ապավինելով  Վեհափառի օժանդակությունը, որի օգնությամբ  էլ  արվել էր  նախարարի առաջին  պասաժը։ Վերջին շրջանում  բազմաբնույթ միջոցառումներ  է կազմակերպում  (այդ թվում՝ միջազգային հնչեղություն ունեցող  թեմաներով) Վեհարանում։ Սակայն, մեր տեղեկություններով, վարչապետ Կարեն Կարապետյանն իր կադրերին ոչ թե ատամներով, այլ,  ինչպես  կատակեցին  կառավարությունից, «ժանիքներով» է բռնել, և նման հեռանկար, գոնե մոտ ապագայում, «անհնար» է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս