Ոչ մի սիրիացի գործարար որևէ խոչընդոտի չի հանդիպի Հայաստանում․ Սուրեն Կարայան

Ոչ մի սիրիացի գործարար որևէ խոչընդոտի չի հանդիպի Հայաստանում․ Սուրեն Կարայան

Նախարար Կարայանն ընդունել է Հայաստանում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար ԻսսամՆայալին

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը մայիսի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար ԻսսամՆայալին՝ քննարկելու Հայաստանի և Սիրիայի առևտրատնտեսական կապերը։

ԻսսամՆայալը նախարարին հայտնել է, որ Սիրիայի Առևտրի և էկոնոմիկայի նախարարությունը պատրաստել է արտահանվելիք ապրանքների ցանկ, որոնց պահանջարկը կարող է լինել Հայաստանում ևս։

ՍուրենԿարայանը նշել է, որ նախարարությունը կուսումնասիրի ցանկը և հավելել․ «Մենք հատուկ ուշադրության ենք արժանացնում Սիրիայի քաղաքացի այն գործարարներին, ովքեր բիզնես են ծավալում Հայաստանում։ Մենք պատրաստ ենք նրանց օժանդակություն ցուցաբերել։ Շնորհակալ ենք, որ նրանք այստեղ նոր գործարար մշակույթ են բերում»։ Նախարարը շեշտել է, թե մեծ հույս ունի, որ Սիրիայում տնտեսությունը շուտափույթ կվերականգնվի և աջակցության պատրաստակամություն հայտնել։ ՆախարարԿարայանը հավելել է, որ սիրիական բիզնեսի համար Հայաստանը կարող է հարթակ հանդիսանալ՝ դեպի ԵԱՏՄ մուտք գործելու համար։ «Ոչ մի սիրիացի գործարար որևէ խոչընդոտի չի հանդիպի Հայաստանում», -ասել է Սուրեն Կարայանը։

ԻսսամՆայալն ընդգծել է, որ տպավորված է Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականությամբ և այն հանգամանքով, որ Հայաստանը բաց է թե՛ Արևմուտքի և թե՛ Արևելքի համար։

Հավատարմատարը նախարարի հետ զրույցում նշել է,որ այս տարվա օգոստոսին,երկարատևդադարից հետո, տեղի է ունենալու Դամասկոսի միջազգային ցուցահանդեսը, իսկ սեպտեմբերին կկայանա  «Սիրիայի վերակառուցում» համաժողովը, որի միջոցառումներին ԻսսամՆայալը հայկական կողմին հրավիրել է մասնակցություն ցուցաբարել:

Նախարարը և հավատարմատարը քննարկել են հայ գործարարների պատվիրակության հնարավոր  այցը Սիրիա՝ վերջիններիս գործընկերներին հանդիպելու և փոխգործակցությունծավելելու նպատակով։

«Հույս ունեմ, որ այս հանդիպումը մեր երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար ելակետ կլինի»,- նշել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար ԻսսամՆայալին հանդիպման ավարտին։