«Ըտենց եմ որոշել». ինչու Հարություն Ղարագյոզյանն ինքնաբացարկի դիմում ներկայացրեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել ենք, թե ովքեր են ինքնաբացարկի դիմումներ ներկայացրած թեկնածուները: Նրանց թվում նշված է նաև ԲՀԿ-ական Հարություն Ղարագյոզյանի անունը:

ArmLur.am-ը փորձեց նրանից հասկանալ, թե ինչու է նման որոշում կայացրել: Նա նախ զարմացավ մեր հարցից, ապա երբ տեղեկացրեցինք, որ ՀՀ ԿԸՀ-ն է նման ցանկ հրապարակել, Ղարագյոզյանը հաստատեց այդ տեղեկությունը:

– Պարո՛ն Ղարագյոզյան, ինքնաբացարկի դիմո՞ւմ եք ներկայացրել:

– Հա, ներկայացրել եմ:

– Ինչո՞ւ նման որոշում կայացրեցիք:

– Ըտենց էր հարմար:

– Ձեզ ինչ-որ մե՞կն է ասել, որ նման դիմում ներկայացնեք:

– Ինձ ոչ մեկ ոչ մի բան չի ասել, ես եմ որոշել:

– Բայց ինչո՞ւ, այլ ծրագրեր ունե՞ք:

– Ըտենց եմ որոշել: Հիմա տեղս էլ հարմար չի, հետո զանգահարեք, կխոսենք:




Լրահոս