Գագիկ Ծառուկյանի` միջադեպի կիզակետում հայտնված օգնականը` պատգամավո՞ր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ծառուկյան» դաշինքից թիվ յոթ ընտրատարածքից պատգամավորական մանդատը կստանա Նորա Առուստամյանը: Նա այդ հնարավորությունը ստացել է այդ տարածքում առաջադրված թեկնածուներ Լյովա Խաչատրյանի և Խաչիկ Մանուկյանի ինքնաբացարկների շնորհիվ:

Նշենք, որ դեռևս նախընտրական քարոզչության շրջանում Նորայի անվան հետ մի միջադեպ կապվեց: Մասնավորապես, միջադեպ էր եղել Լյովա Խաչատրյանի շտաբի անդամի և Նորա Առուստամյան շտաբի անդամի միջև: Այդ ժամանակ լուրեր էին շրջանառվում, թե  հայր ու որդի են եղել բարիկադի տարբեր կողմերում. հայրը Խաչատրյանի կողմնակիցն էր, իսկ որդին` Առուստամյանի:

Վիճաբանությունը տեղի էր ունեցել Շենահան եւ Հարթավան գյուղերի խաչմերուկում՝ բենզալցակայանի մոտ, որտեղ եւ Լ. Խաչատրյանի կողմնակիցներին դանակահարել էին:

Հավելենք, որ Նորա Առուստամյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի օգնականն է:

Սակայն իրադարձություններն ամեն պահի կարող են փոխվել: Խաչիկ Մանուկյանը դիմել է ԿԸՀ-ին` մանդատ ստանալու խնդրով` միաժամանակ հայտարարելով, որ ինքն ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել: Հաշված ժամեր անց պատկերը կհստակեցվի:




Լրահոս