ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տոկիո-Լոս Անջելես չվերթի ուղևորների միջև ծեծկռտուքի տեսագրությունը հայտնվել է համացանցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տոկիոյից Լոս Անջելես մեկնող All Nippon Airways ավիաընկերությանը պատկանող NH6 ինքնաթիռում ծեծկռտուք է տեղի ունեցել: Տեսագրությունը հրապարակվել է current events 24 ալիքում:

CNN-ի հաղորդմամբ՝ տեսագրության հեղինակը ծեծկռտուքի բռնված տղամարդկանց ուղեկիցն է: Նրա խոսքով՝ կարմիր վերնաշապիկով տղամարդը ինչ-որ պահի մոտեցել է նրա հետևի նստարանին նստած տղամարդուն, սկսել վիրավորել և ծեծել նրան:

Տեսագրության հեղինակը նշում է, որ երկրորդ տղամարդը որևէ պատճառ չի տվել հարձակման համար:

Հաղորդվում է, որ ծեծկռտուք կազմակերպած տղամարդը ավիաընկերության անձնակազմի հետ լքել է ինքնաթիռը:




Լրահոս