Ռուսաստանում «Գրին քարտի» կրկնօրինակ են պատրաստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունն առաջարկել է 2019թ.-ից ամերիկյան «Գրին քարտի» կրկնօրինակ ստեղծել, փոխանցում է «Իզվեստիա»-ն: Այն հնարավորություն կտա ռուսական ծագում ունեցող բարձր որակավորմամբ արտասահմանցիներին, ովքեր ազատ տիրապետում են ռուսերենին, մուտք գործել Ռուսաստանի և աշխատել երկրի տարածքում:

Նման պլաններ են նկարագրված ՌԴ կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության կողմից պատրաստված «Թվային էկոնոմիկա» ծրագրում:Փաստաթուղթն ուղարկվել է ֆինանսների, արտաքին գործերի և տնտեսական զարգացման նախարարություններ:

Նշվում է, որ ծրագիրը կազմված է մի շարք բաժիններից: «Արտասահման մեկնած ռուս մասնագետների ներգրավվման» բաժնում ասվում է, որ արդեն 2019թ. պետք է սահմանվի ռուս հայրենակիցների քարտի շրջանառություն, որը կընձեռնի վերընշված հնարավորությունները:

Այլ մանրամասներ ՌԴ կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունը չի հայտնել:




Լրահոս