Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. «Ջիպը» հայտնվել է Որոտան գետում. քույր ու եղբայր մահացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ մայիսի 4-ին, ժամը 09:08-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանում ավտոմեքենան կամրջից ընկել է Որոտան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

shamshyan.com-ի փոխանցմամբ` վթարի հետևանքով մի տղամարդ և մի կին տեղում մահացել են, իսկ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածները քույր ու եղբայր են։ Եղբայրը վերջերս էր զորացրվել բանակից, քույրն էլ ամուսնացած էր, ուներ 1 երեխա։ Նրանք ավտոմեքենա են սպասելիս եղել, երբ «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Քաջարան քաղաքի բնակիչ 46-ամյա Արթուր Միրզոյանը նրանց տեղափոխելու համար կանգնել է, և նրանք նստել են «Ջիպը» և մոտ 180 մետր առաջ ընթանալով՝ անհայտ պայմաններում ավտոմեքենան հայտնվել է Որոտան գետում։




Լրահոս