Մոսկվայի Կարմիր հրապարակը փակ կլինի մինչև մայիսի 9-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի Կարմիր հրապարակը փակ կլինի մայիսի 4-9-ը, փոխանցում է Regnum-ը:

Հաղորդվում է, որ սահմանափակումները կապված են Հայրենական մեծ պատերազմի 72-ամյակի միջոցառումների պատրաստման և անցկացման հետ:

Մայիսի 3-ին Մոսկվայում կայացել է Հաղթանակի շքերթի վերջին փորձը:

Մայիսի 9-ին տեղի կունենան համերգներ, հիշատակի ակցիաներ, ցուցադրություններ և սպորտային ծրագրեր: Երեկոյան խոշոր քաղաքներում տոնական հրավառություններ կանցկացվեն:




Լրահոս