Իրանում հանքավայրի պայթյունի հետևանքով առնվազն 35 մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի Գոլեսթան նահանգում գնտվող ածխի հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 35 մարդ է զոհվել, փոխանցում է Al Jazeera հեռուստաալիքը:

«Ցավոք, բոլոր հանքափորերը, ովքեր հայտնվել էին փլատակների տակ, զոհվել են»,-հեռուստաալիքը մեջբերում է Իրանի կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական ապահովության նախար Ալի Ռաբիի խոսքը:

Հաղորդվում է, որ առնվազն 6 մարդու կյանք է հաջողվել փրկել, նրանք վնասվածքներ են ստացել:

Դեպքի վայրում փրկարարներ են աշխատում:




Լրահոս