Թուրքիան հանել է ռուսական ցորենի ներկրման սահմանափակումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիա ռուսական ցորենի ներկրման սահմանափակող միջոցները հանվել են 2017թ. մայիսի 4-ից: Այս մասին, ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը,  ասել է երկրի տնտեսության նախարար Նիհաթ Զեյբեքչին:

Նրա խոսքով՝ թուրքական ընկերությունները, որոնք զբաղվում են Ռուսաստանից ցորենի ներմուծմամբ, կարող են վերսկսել առանց մաքսատուրքի ներմուծումը արդեն մայիսի 4-ից:

«Մենք կգնանք ամենաարագ ճանապարհով՝ Ռուսաստանի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքելու համար»,-գրել է Զեյբեքչին թվիթերի իր էջում:

2017թ. մարտին Թուրքիայի իշխանությունները արգելել էին ռուսական ցորենի ներկրումը, որից հետո ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչևն այդ որոշումը «մեջքից հարված» անվանեց:




Լրահոս