Երևանում կանցկացվեն «Սանկտ-Պետերբուրգի օրերը» միջոցառումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 4-5-ը մայրաքաղաքում կանցկացվեն «Սանկտ-Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի միջոցառումները: Նախատեսված են ցուցահանդեսներ, կլոր-սեղան քննարկումներ, վարպետության դասեր, մշակութային միջոցառումներ:

1. Մայիսի 4-ին՝ ժամը 10:00 – 11:30-ը, «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում կանցկացվի «Առևտրատնտեսական համագործակցություն» թեմայով կլոր-սեղան քննարկում:

2. Մայիսի 4-ին՝ ժամը 10:00 – 11:30-ը, «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում տեղի կունենա «Համագործակցություն տուրիզմի ոլորտում» թեմայով կլոր-սեղան քննարկում:

3. Մայիսի 4-ին՝ ժամը 10-00 – 11:30-ը, Երևան քաղաքի պատմության թանգարանում կանցկացվի «Համագործակցություն թանգարանային գործի ոլորտում» թեմայով կլոր-սեղան քննարկում:
Կլոր-սեղան քննարկումներից հետո տեղի կունենան հանդիպումներ և երկխոսություններ գործարարների միջև:

4. Մայիսի 4-ին՝ ժամը 10:00 – 12:00-ն, կանցկացվեն կրթության և ազգամիջյան հարաբերությունների ոլորտում փորձի փոխանակման հանդիպումներ:

5. Մայիսի 4-ին՝ ժամը 10:00 -12:00 -ն, Երևանի թիվ 122 դպրոցում տեղի կունենա Երևանի Ա.Ա. Բլոկի անվան թիվ 122 դպրոցի և Սանկտ-Պետերբուրգի Ադմիրալտեյսկի շրջանի Դ.Դ. Շոստակովիչի անվան թիվ 235 դպրոցների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրում:

6. Մայիսի 4-ին՝ ժամը 10:00 – 18:00-ն, Երևանի առողջապահական կառույցներում կանցկացվեն վարպետության դասեր Երևանի առողջապահության ոլորտի մասնագետների համար և պետերբուրգյան բժիշկների խորհրդատվություններ՝ երևանցիների համար:

7. Մայիսի 4-ին՝ ժամը 11:00 – 13:00-ն, Երևանի Պուշկինի անվան թիվ 8 և Բլոկի անվան թիվ 122 դպրոցներում տեղի կունենան մարտական սամբոյի Ռուսաստանի չեմպիոնատների մրցանակակիր, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, սամբոյի սպորտի վարպետ Դենիս Գոլցովի վարպետության դասերը:

8. Մայիսի 4-ին՝ ժամը 11:30 – 12:30-ը, «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում տեղի կունենա Երևանի և Սանկտ-Պետերբուրգի ձեռնարկությունների և կազմակերությունների գործնական կապերի բորսա:

9. Մայիսի 5-ին՝ ժամը 11:30 – 13:00-ը, Իմպերիում պլազա բիզնես-կենտրոնում տեղի կունենա Սանկտ-Պետերբուրգի ձեռնարկատիրական համայնքի ներկայացուցիչների և ՀՀ-ում ՌԴ առևտրական ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոյի հանդիպումը:

10. Մայիսի 5-ին Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում տեղի կունենա մարտական սամբոյի Ռուսաստանի չեմպիոնատների մրցանակակիր, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, սամբոյի սպորտի վարպետ Դենիս Գոլցովի վարպետության դասը:

11. Մայիսի 5-ին՝ ժամը 11:00 – 18:00-ն, Երևանի առողջապահական կառույցներում կանցկացվեն վարպետության դասեր Երևանի առողջապահության ոլորտի մասնագետների համար, պետերբուրգյան բժիշկների խորհրդատվություններ` երևանցիների համար:

12. Մայիսի 5-ին՝ ժամը 14:00 – 15:30-ը, Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի կունենա Վ.Ֆ. Պլոտնիկովի ֆոտոցուցահանդեսի բացումը և այցելուների հետ ստեղծագործական հանդիպումը:
Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 31-ը:

13. Մայիսի 5-ին՝ ժամը 19:30-ին, Հյուսիսային պողոտայի հրապարակում տեղի կունենա պետերբուրգյան «BILLY’s BAND» ջազային խմբի համերգը:

Երևանի քաղաքապետարան




Լրահոս