Աբրահամ Մանուկյանը շարունակում է իր շողոքորթությունը. որդու որոշումն իրավիճակ է փոխել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, որը շարունակելով իր շողոքորթությունը՝ փորձում է Գագիկ Ծառուկյանից նեղացած պատգամավորների եւ Ծառուկյանի միջեւ միջնորդ հանդիսանալ, երկակի խաղի մեջ է։ Ինչպե՞ս, բացատրենք։ Նա թեեւ Ծառուկյանի անունից գնում, զանգահարում, զրուցում է բոլոր այն պատգամավորության թեկնածուների հետ, ովքեր մանդատից հրաժարվելու դիմում չեն ներկայացրել ու հակառակ ԲՀԿ առաջնորդի կամքի ցանկանում են պատգամավորի մանդատ ստանալ, մյուս կողմից իր որդին է դուրս եկել Ծառուկյանի դեմ։

Բանն այն է, որ ԲՀԿ-ն երբ հրապարակեց պատգամավորի մանդատից հրաժարվածների անունները, նրանց թվում էր Աբրահամ Մանուկյանի որդին` Արթուր Մանուկյանը։ Սակայն նա եւս Ծառուկյանից մյուս նեղացածների նման այդ դիմումից ԿԸՀ-ում հրաժարվեց։ Ասել է, թե Աբրահամ Մանուկյանը մի կողմից նպաստում է Ծառուկյանի դեմ թեկնածուների «ապստամբությանը», մյուս կողմից փորձում հաշտեցնողի դերում գտնվել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս