Կիմ Չեն Ինը զինվորականներին կոչ է արել պատրաստ լինել «կոտրել թշնամու ողնաշարը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը Դեղին ծովի Չանդժեդո և Մուդո կղզիներում ստուգել է բանակի հրետանային ստորաբաժանումներին և հայտարարել, որ դիտարկում է Հարավային Կորեայի ուղղությամբ հարված հասցնելու պլանը, փոխանցում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Կենտրոնական տեղեկատվական գործակալությանը:

Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ հրետանային բանակային ստորաբաժանումները պետք է բարձր մարտական պատրաստվածություն պահպանեն և պատրաստ լինեն կոտրել թշնամու ողնաշարը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Հյուսիսային Կորեան պատմության մեջ ամենախոշոր հրետանային զորավարժություններն է անցկացրել:




Լրահոս