Ամուսնացողների թիվը նվազել է, ամուսնալուծվողներինը՝ աճել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում պաշտոնապես նվազել է ամուսնության եւ աճել ամուսնալուծությունների դեպքերի քանակը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` այս տարվա հունվար-մարտին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցված ամուսնության դեպքերը 7.4 տոկոսով նվազել են: Իսկ ահա նույն ժամանակահատվածում ամուսնալուծության դեպքերը 14.2 տոկոսով աճել են:

Ըստ մասնագետների`ամուսնությունների դեպքերի քանակի նվազումը պայմանավորված է ոչ միայն բնակչության սոցիալ-տնտեսական պայմանների վատթարացումով, այլեւ մշտական բնակչության թվաքանակի նվազումով: Բացի այս` մարդիկ ուշ են ամուսնանում, որովհետեւ ֆինանսական հնարավորություններ չկան: Նաեւ մի կարծիք կա, ըստ որի` ե՚ւ ամուսնության, ե՚ւ ամուսնալուծության հիմնական պատճառներից մեկն տարբեր խնդիրների շուրջ վեճերն են, բնավորության անհամատեղելիությունը եւ արտագնա աշխատանքի մեկնումը:

Ամուսնալուծության ոչ պակաս կարեւոր պատճառներից են նաեւ նյութական միջոցների անբավարարությունը:




Լրահոս