ԶՈւ գլխավոր շտաբում մեծ փոփոխություններ կլինեն. «կրճատման տակ են» Հայկազ Բաղմանյանը և Ստեփան Գալստյանը. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբում մեծ փոփոխություններ կլինեն: Մինչ այժմ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն ուներ չորս տեղակալ: Որոշվել է կրճատել նրանցից երեքի հաստիքը: «Փաստի» տեղեկություններով «կրճատման տակ են» Հայկազ Բաղմանյանը և Ստեփան Գալստյանը, իսկ Ապրիամովի փոխարեն նոր տեղակալ չի նշանակվի: Որոշվել է, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետը ունենա միայն մեկ տեղակալ: Այդ տեղակալը կլինի գեներալներից ամենաերիտասարդը` 47-ամյա գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս