Գալուստ Սահակյանը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Գուժ Մանուկյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել թատրոնի եւ կինոյի ճանաչված դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանին:

ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում ասվում է.

«Շուրջ վեց տասնամյակ որպես հայ թատրոնի եւ կինոյի ճանաչված դերասան, ինչպես նաեւ թատերական բեմադրությունների հեղինակ` ոչ միայն կերտում եք իսկական արվեստի գործեր, այլեւ Ձեր ստեղծած կերպարներով սնուցում մարդկային հույզերն ու հիշողությունները:

Այսօր էլ ողջունելի ու բարձր գնահատանքի արժանի եռանդով ու նվիրվածությամբ շարունակում եք արվեստագետի շնորհակալ գործունեությունը հայ թատրոնի բեմում եւ կինոյում»:

Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, երկար տարիների կյանք եւ ամենայն բարիք:




Լրահոս