Երևանում ծնված հնգյակ երեխաներից ևս մեկն այսօր մահացել է

Երևանում ծնված հնգյակ երեխաներից ևս մեկն այսօր մահացել է

Մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակ երեխաներից ևս մեկն այսօր մահացել է: Լուրը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեցին «Մուրացան» հիվանդանոցային համալիրից:

Երեկ հնգյակից «Էրեբունի» ԲԿ-ում մահացել էր ևս մեկ աղջիկ:

Ներկայումս երեք երեխաներից մեկը՝ տղան, գտնվում է «Մուրացան» հիվանդանոցային համալիրում: Նրա վիճակը շարունակում է ծանր մնալ:

Հիշեցնենք, որ Երևանում մայիսի լույս 3-ի գիշերը Մեծամորում բնակվող Կարապետյանների ընտանիքում հնգյակ է ծնվել: