Հայտնի են Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի առաջին տվյալները

Հայտնի են Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի առաջին տվյալները

Ֆրանսիայում ընտրատեղամասերի մեծամասնությունն արդեն փակվել է:

Gazeta.ru-ի փոխանցմամբ` ընտրություններն առաջինը մեկնարկել են Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում, որտեղ նախնական տվյալների համաձայն` երկրորդ փուլում հաղթում է Էմանուել Մակրոնը:

Հաղորդվող տվյալներով` Սեն Պիեր և Միքելոնում Էմանուել Մակրոնն ստացել է ձայների 63.3 տոկոսը, Սեն Մարտենում` 67.6, Ֆրանսիական Գվինեայում` 65, իսկ Մարտինիկա կղզում` 77.5 տոկոսը:

Հյուսիսային Ամերիկայում Մակրոնն էլ ավելի մեծ առավելություն ունի. Կանադայի և ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում նա ստացել է ձայների 90-95 տոկոսը:

Հիշեցնենք, որ ֆրանսիացիներն ընտրություն են կատարում երկրորդ փուլ անցած երկու թեկնածուի` Էմանուել Մակրոնի և Մարին Լե Պենի միջև: