Անգելա Մերկելը` Ֆրանսիայի նորընտիր նախագահի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծիք է հայտնել, թե Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի հետ քաղաքական հարաբերությունների մակարդակը կարող է բարձր լինել : Միաժամանակ Գերմանիայի կանցլերը նշել է, թե կոնկրետ բաների մասին խոսելու համար հարկավոր է սպասել նրա կողմից արվելիք առաջարկություններին:

«Չեմ կասկածում Մակրոնի հետ լավ համագործակցությանը, բայց կարծում եմ, որ հարկ է սպասել, մինչեւ որ նա ստանձնի պաշտոնը և հայտնի իր ցանկությունները»,­-ասել է կանցլերը` հրավիրված ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք, որ  Էմանուել Մակրոնը համոզիչ հաղթանակ է տարել Ֆրանսիայի նախագահական ընտրությունների՝ մայիսի 7­-ին կայացած երկրորդ փուլում՝հավաքելով ձայների 66,10 տոկոսը: Մակրոնի օգտին քվեարկել է 20,7 մլն ընտրող: Նրա մրցակցուհին՝ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենը, ստացել է ձայների 33,9 տոկոսը:




Լրահոս