«Լիվերպուլ»-ը «Բարսելոնա»-ից 90 մլն եվրո է պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի համար չափազանց բարդ է լինելու անգլիական «Լիվերպուլ»-ի բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին ձեռք բերելու համար:

Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել կատալոնական ակումբ և այդ մասին տեղյակ է պահել ակումբի ղեկավարությանը: Սակայն լիվերպուլցիները կիսապաշտպանի համար պահանջում են նվազագույնը 90 մլն եվրո:

Իսպանական ակումբում այդ գումարը չափազանց մեծ են համարում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնա»-ն պատրաստ է 60 մլն եվրո վճարել բրազիլացու համար:




Լրահոս