ՖՈՏՈ. Սյունիքում բախվել են ՊՆ ծառայողների մեքենաները. կա 8 վիրավոր, այդ թվում փոքրիկ երեխաներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզում, մայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։30-ի սահմաններում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 228-րդ կմ հատվածում բախվել են «ՎԱԶ 21013» մակնիշի 52 ԼՕ 110 համարանիշի (վարորդ 35-ամյա Նվեր Մ.) եւ Opel Vectra մակնիշի 35 CV 040 համարանիշի (վարորդ 27-ամյա Հարություն Ս.) ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդներից Նվեր Մ.-ն եւ երկու ավտոմեքենաների ուղեւորներ՝ 4-ամյա Արմինե Մ.-ն, 9-ամյա Ալվարդ Մ.-ն, 23-ամյա Ռոզա Ս.-ն, 78-ամյա Ֆրիդրիխ Մ.-ն, 45-ամյա Լաուրա Դ.-ն, 33-ամյա Սոֆի Ի.-ն եւ 46-ամյա Էդիկ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։

Վարորդներն ու հիվանդանոց տեղափոխված Էդիկ Գ.-ն ծառայում են ՀՀ ՊՆ տարբեր զորամասերում։

Լուսանկարները` shamshyan.com-ի




Լրահոս