Մինչև 100 հեռուստաալիք BeeTV հավելվածով «Smart» կանխավճարային փաթեթների և NeoMax ծառայությունների փաթեթների բաժանորդների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը հայտարարում է «Smart» սակագնային փաթեթների շարքի թարմացման և մինչև 100 անվճար հեռուստաալիք BeeTV հավելվածով կանխավճարային «Smart» և «Neo Max» ծառայությունների փաթեթների բաժանորդներին տրամադրման մասին: «Smart» սակագնային փաթեթների շարքը համալրվել է «Smart 5500», «Smart 7500» և  մարզային «Smart 1500» կանխավճարային սակագնային փաթեթներով: «Smart» սակագնային փաթեթների շարքը ներառում է 10 000 րոպե դեպի Beeline բջջային ցանց զանգահարելու հնարավորություն, մինչև 12 ԳԲ ինտերնետ ծավալ և մինչև 100 հեռուստաալիք:

«BeeTV ծառայությունը մեծ ճանաչում է ձեռք բերել և օգտատերերի կողմից արժանացել բարձր գնահատականի ծառայության որակի և կայուն աշխատանքի շնորհիվ: Կարճ ժամանակահատվածում այն ներբեռնել են ավելի քան 40 000 անգամ: Beeline-ը շարունակում է ընդլայնել մատուցվող ծառայությունների շրջանակը՝ փորձելով տրամադրել առավելագույն որակ, պարզություն և օգտագործման հարմարություն», – նշեց Հայաստանում Beeline-ի Կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանը:

BeeTV բջջային անվճար հեռուստատեսության ծառայությունը գործում է առանց ինտերնետի տարիֆիկացման և հասանելի է հանրապետության ողջ տարածքում: BeeTV ծառայությունը հասանելի է «Smart» և «Neo Max» կանխավճարային փաթեթների նոր և գործող բաժանորդներին: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել BeeTV հավելվածը Play Market-ից կամ AppStore-ից և մուտքագրել լոգինն ու գաղտնաբառը:  Նոր միացված բաժանորդներն ավտոմատ կերպով կստանան SMS հաղորդագրություն ծածկագրով և գաղտնաբառով, իսկ «Smart» և «Neo Max» ծառայությունների փաթեթների գործող բաժանորդները կարող են ստանալ  մուտքային տվյալները՝ հավաքելով *818# հրահանգը:

Ավելին, ներբեռնելով BeeTV հավելվածը, օգտատերերը, անկախ իրենց բջջային օպերատորից կունենան բացառիկ հնարավորություն դիտելու 5 հանրային հեռուստաալիք և Ավրորա վիզուալ ռադիոալիքը բացարձակ անվճար՝ մուտք գործելով հավելված 2050 լոգինով և գաղտնաբառով մինչև 2017թ-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Բոլոր օպերատորների բաժանորդներն ինտերնետի համար կվճարեն ըստ իրենց սակագնային փաթեթի:

«Սմարթ» սակագնային փաթեթների մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:




Լրահոս