Մի շարք դպրոցներում տագնապ է. ինչ հետևանքներ կթողնի օպտիմալացումը. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Օպտիմալացման հետ կապված վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը մի շարք դպրոցներում տագնապ է առաջացրել: Այն դպրոցները, որոնք ունեն 150-200 աշակերտ, փակման վտանգի տակ են, ու հիմա ուսուցիչներն ուզում են հասկանալ՝ դպրոցները օպտիմալացնելով և մի քանիսը փակելով, իրենց աշխատանքով ապահովո՞ւմ են, թե՞ դառնալու են երիտասարդ թոշակառու: Երեկ «Ժամանակ»-ին հաջողվեց այս առթիվ մեկնաբանություն ստանալ կրթության նախարար Լևոն Մկրտչյանից։

Ի պատասխան՝ Լևոն Մկրտչյանը նշեց, որ ԿԳՆ-ն կառավարության հանձնարարությամբ մշակում է դպրոցների զարգացման համալիր ծրագիր, որի համատեքստում քննարկվում է գերբեռնված և թերբեռնված դպրոցների գործունեության արդյունավետության բարձրացման հարցը. «Այս գործընթացում մեզ համար առաջնային է լինելու կրթության որակը: Ծրագիրը քննարկվելու է բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Կրթության և գիտության նախարարության կողմից մշակվում են ընդհանուր չափանիշներ, որոնք դրվելու են դպրոցների համալիր զարգացման ծրագրի հիմքում»,- ասաց նախարարը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս