Վթարային ջրանջատում Կենտրոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ս.թ. մայիսի 11-ին փականի անսարքության հետևանքով ժամը 04.00-ից դադարեցվել է Կենտրոն վարչական շրջանի՝ Չարենցի փողոցի և 1-ին, 2-րդ նրբանցքների, Ալեք Մանուկյան, Երվանդ Քոչարի, Զավարյան, Քաջազնունի, Ռոստոմի, Կորի, Աղյուսագործների, Վրացյան, Շահինյան, Այգեստան 1-ից-7 փողոցների, Նար-Դոսի փող. 20-ից-150, Վարդանանաց փող. 28-ից-130, Քրիստափորի փող. 12-ից-160, Տիգրան Մեծի պող. 23-ից-31, Սայաթ-Նովայի պող. 35-ից-41 համարների ջրամատակարարումը:

Նախատեսվում է ջրամատակարարումը վերականգնել մայիսի 11-ին ժամը 20.00-ին:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




Լրահոս