ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շատ եմ ուզում իրար չխկացնեք բաժակով ու ասեք՝ մենք հաղթեցինք մեր միջի ճորտին․ Արամ Սարգսյան

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շատ եմ ուզում իրար չխկացնեք բաժակով ու ասեք՝ մենք հաղթեցինք մեր միջի ճորտին․ Արամ Սարգսյան

Այսօր «Ելք» դաշինքի եզրափակիչ ելույթի ժամանակ ելույթ է ունեցել նաև դաշինքից պատգամավոր ընտրված Արամ Սարգսյանը։ Նա հայտարարեց, թե Երևանի խնդիրը միայն անսարք վերելակները, անանցանելի ճանապարհները կամ աղբի կույտերը չեն։

««Ելք» դաշինքը ելք առաջարկող թիմ է, անելանելի վիճակ չկա, մենք ցանկացած վիճակից բզեզի, մեղվի նման ելք ենք գտնում ու առաջարկում, ու ուզում ենք այդ ելքը դառնա իրողություն։ Շատ եմ ուզում մայիսի 14-ին գնաք ընտրատեղամասեր, վերցնեք քվեաթերթիկը և քվեարկեք «Ելք»-ի օգտին, և ապրիլի 15-ի գիշերը ժամը 1-ին ձեր տանը բացեք այն կոնյակը, որը երեխեքի ամուսնության կամ բանակից հետո գալու համար էիք պահել, իրար չխկացնեք էդ բաժակով ու ասեք՝ մենք հաղթեցինք մեր միջի ճորտին, մենք գտանք մեր արժանապատվությունը և այսքան տարի հետո մեր ժողովրդով հաղթանակ տոնեցինք: Կուսակցությունները շատ-շատ են, բայց «Ելք»-ը մեկն է»,- ասաց նա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: