ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում

Երեկ Երեւանի «Էրեբունի» ԲԿ-ում հնգյակ է ծնվել՝ 4 աղջիկ եւ 1 տղա: Ընտանիքը բնակվում է Մեծամոր քաղաքում՝ հանրակացարանում: Ծնողները որոշել են արդեն երեխաների անունները՝ Աննա, Թեհմինե, Ռոզա, Լիլիթ եւ Արա: Հավելենք, որ սա առաջին դեպքն է, երբ Հայաստանում բնական ճանապարհով հնգյակ է լույս աշխարհ գալիս: Փոքրիկները լույս աշխարհ են եկել 600, 820, 840, 840 եւ 880 գրամ քաշով: Բոլոր 5 փոքրիկները կյանքի առաջին իսկ րոպեներին ինկուբացվել են, ապա նրանց միացվել են արհեստական շնչառական սարքեր:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ դասախոսը մանկավարժ համարվո՞ւմ է, թե՞ ոչ: Եթե ոչ, ապա խնդրում եմ ասեք՝ դասախոսը ի՞նչ է համարվում, ի՞նչ է կոչվում նա:

Գեւորգ Հայրապետյան (47 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Հայրապետյանի բարձրացրած հարցը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ կետով:
Դասախոսը բարձրագույն մասնագիտական կրթական համակարգի գիտամանկավարժական աշխատող է, որը տեսական, գործնական, մասնագիտական գիտելիքներ է դասավանդում ուսանողներին, սովորողներին եւ նպաստում է դրանց յուրացմանը:
Իսկ մանկավարժական աշխատողը սովորողների կողմից հանրակրթական ծրագրերի յուրացմանը նպաստող եւ (կամ) կրթության բովանդակության պահանջները ապահովող ուսումնական հաստատության, ինչպես նաեւ մանկավարժահոգեբանական կենտրոնների աշխատակիցն է (համաձայն հանրակրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 12-րդ ենթակետով):

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Նաիրա Հարությունյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ասպիրանտը բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող, հետբուհական կրթական ծրագրով ուսումնառությունն ասպիրանտուրայում շարունակող եւ գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստող անձն է, որը հետբուհական մասնագիտական կրթական ծրագրով ատեստավորման արդյունքում կարող է ստանալ հետազոտողի որակավորման աստիճան: Իսկ դոկտորանտը՝ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող եւ գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստելու համար համապատասխան կարգով ձեւակերպված անձը:

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ ծանոթանալ ալիմենտ ստանալու կարգին: Ի՞նչ գործընթաց է ենթադրում վերջինս:

Մանուշակ Հայրապետյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Հայրապետյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ եթե հայցվորը ցանկանում է ալիմենտ ստանալ գումարի տեսքով, հարկավոր է ալիմենտի վճարման ձեւ ընտրել: Կա երկու ձեւ՝ տոկոսներ եկամուտներից եւ կայուն դրամաչափ: Ալիմենտի բռնագանձման ձեւը եւ գումարը սահմանում է դատարանը, բայց դիմողն իրավունք ունի իր հայտում դատարանից խնդրել ալիմենտ գանձել որոշակի կերպով եւ չափով:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ալիմենտային պարտավորություններ ունեցող կողմերը կարող են արտադատական կարգով համաձայնագիր կնքել ալիմենտների վճարման, դրանց չափի, վճարման կարգի եւ այլնի մասին: Ի դեպ, ալիմենտը կարող է հաշվարկվել դատարան հայց ներկայացնելու օրից երեք ամիս առաջ:




Լրահոս