Շմայսը և գեներալ Մանվելը արտերկրում ապաստան խնդրողների գլխավոր «զենքն» են եղել. իրավիճակ է փոխվել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է, Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, եւ գեներալ Մանվելը արտերկրում ապաստան խնդրող մեր հայրենակիցների գլխավոր «զենքն» են եղել։ Քաղաքական ապաստան խնդրող մեր հայրենակիցներն իրենց հալածյալ լինելը հիմնավորել են՝ տեղի իշխանություններին ներկայացնելով այս անձանց արարքները, մամուլում հրապարակված նյութերը։

Բայց «Հրապարակ»-ի ֆրանսահայ հայրենակիցներից մեկն օրերս տեղեկացրեց, որ արդեն այդ արգումենտը չի աշխատում՝ ապաստան տվող մարմինները հորդորել են այլեւս այդ պաստառներով չներկայանալ իրենց։ Հիմա, ասում են, բախտը ժպտում է նրանց, ովքեր ընդդիմության հանրահավաքներին իրենց մասնակցությունը փաստող լուսանկարներ են ներկայացնում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս