ՀԱՕԿ-ի բարձր պարգեւ՝ բռնցքամարտի երախտավոր Կառլոս Ջաներյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը մեծ ուշադրություն է հատկացնում ոչ միայն գործող մարզիկներին, այլեւ սպորտի երախտավոր վետերաններին, նրանց, ովքեր կանգնած են եղել հայկական սպորտի ակունքներում, նպաստել օլիմպիական գաղափարների տարածմանը, բարձր պահել մեր երկրի դրոշը, նպաստել սպորտի զարգացմանը Հայաստանում:

Մայիսի 10-ին լրացավ բռնցքամարտի Եվրոպայի արծաթե մեդալակիր, ԽՍՀՄ առաջնության մրցանակակիր, վաստակավոր մարզիչ Կառլոս Ջաներյանի ծննդյան 85-ամյակը: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրամանով, երեկ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը հոբելյարին պարգեւատրեց ՀԱՕԿ-ի` «Վլադիմիր Ենգիբարյան» մեդալով: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը Կառլոս Ջաներյանին շնորհել է «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պատվավոր աշխատողի» կոչում, իսկ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան՝ պատվոգիր:




Լրահոս