Գերմանիան Ֆրանսիային առաջարկել է ընդլայնել երկկողմ համագործակցությունը

Գերմանիան Ֆրանսիային առաջարկել է ընդլայնել երկկողմ համագործակցությունը

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը Փարիզին առաջարկել է համատեղ ներկայացուցչություններ ստեղծել Եվրոպական հանձնաժողովում և միջազգային կազմակերպություններում, ինչպես նաև ընդհանուր բյուջե եվրագոտու երկրների համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»­ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»­ն, սոցիալ­դեմոկրատ Զիգմար Գաբրիելի առաջարկությունների համաձայն` ընդհանուր ներդրումներ պետք է իրականացվեն գիտության, ճանապարհային ենթակառուցվածքում և օնլայն ցանցում:

Ընդհանուր բյուջե սահմանելու մասին առաջարկով ելույթ է ունեցել Գերմանիայի կանցլերի թեկնածու, Գերմանիայի սոցիալ­դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցը: Նա նշել է, որ Եվրոխմբի պետությունները պետք է ընդհանուր խնդիրներ լուծեն, այդ իսկ պատճառով համատեղ ֆինանսական բյուջեն իմաստ ունի: