ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. «Եվրատեսիլ-2017»-ի եզրափակիչը՝ այսօր. ովքեր են ֆավորիտները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում այսօր կկայանա «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որի ընթացքում Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը ելույթ կունենա 05 համարի ներքո:

Մրցույթի 26 մասնակից երկրները ելույթ կունենան հետևյալ հերթականությամբ` Իսրայել, Լեհաստան, Բելառուս, Ավստրիա, Հայաստան, Նիդերլանդներ, Մոլդովա, Հունգարիա, Իտալիա, Դանիա, Պորտուգալիա, Ադրբեջան, Խորվաթիա, Ավստրալիա, Հունաստան, Իսպանիա, Նորվեգիա, Միացյալ Թագավորություն, Կիպրոս, Ռումինիա, Գերմանիա, Ուկրաինա, Բելգիա, Շվեդիա, Բուլղարիա, Ֆրանսիա:

Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկն այսօր  եզրափակչից առաջ  մասնակցել է գլխավոր երկու փորձերին, որոնցից վերջինը կգնահատեն ժյուրիի անդամները:  Մրցույթի վերջնական հաղթողը կորոշվի պրոֆեսիոնալ ժյուրիի և sms քվեարկության արդյունքում` 50/50 հարաբերակցությամբ:

Independent-ը ներկայացրել է, թե որոնք են մրցույթի ֆավորիտները:  Հայաստանը գտնվում է  առաջին տասնյակում՝  8-րդ հորիզոնականում: Առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը՝ Իտալիա, Պորտուգալիա, Բուլղարիա, Բելգիա, Ռումինա, Մեծ Բրիտանիա, Շվեդիա, Հայաստան, Խորվաթիա, Մոլդովա:




Լրահոս