ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանն ընտրել է ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ծառուկյան» դաշինքի անդամ Վարդան Բոստանջյանը Armlur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը այսօր մասնակցել է ավագանու ընտրություններին եւ ընտրել քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Տարոն Մարգարյանին: Իր այս ընտրությունը Բոստանջյանը մեկնաբանեց հետեւյալ կերպ. «Ես ընտրել եմ Տարոն Մարգարյանին: Իհարկե, հասկանում եմ, որ կան խնդիրներ, այդ թվում նաեւ տրանսպորտի հետ կապված, որոնք չեն լուծվել: Բայց բոլոր դեպքերում մաքսիմալ ջանքեր կիրառվում են, որ մեր քաղաքի խնդիրները լուծվեն: Իսկ մայրաքաղաքը մեծ է: Ես հանգամանքների բերումով եղել եմ աշխարհի բազմաթիվ ընդգծված քաղաքներում եւ նկատել եմ, որ սուղ ֆինանսական հնարավորությունների պայմաններում մեր քաղաքը վատ չի պահպանվում»:

Սակայն Բոստանջյանի կարծիքով` ավագանու ընտրութուններին մասնակցող քաղաքացիներն այդպես ակտիվ չէին, ինչպես ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին:
«Ընդհանուր քաղաքում ակտիվություն չեմ տեսնում: Ինչը չէի ասի խորհրդարանական ընտրությունների մասով: Ընդհանուր առմամբ բնակչության մեջ չբավարարվածության սինդրոմ կա, իսկ նման պարագաներում ակտիվությունը փոքրանում է: Հասարակության մեջ որոշակի տխուր վիճակ է ձեւավորվել: Եւ դա իր արտացոլումը կարող է ստանալ ցանկացած երեւույթի, մասնավորապես ընտրությունների վրա»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս