Պեկինում անց է կացվում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պեկինում մայիսի 14-ին կայացած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համագործակցության համաժողովին հայկական պատվիրակության կազմում է եղել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը: Սուրեն Կարայանը մասնակցել է պլենար նիստին և «Անարգել առևտրի խթանում» և «Ֆինանսական ինտեգրման խթանում» խորագրերով պանելային քննարկումներին:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը համաժողովի ընթացքում հանդիպել և քննարկումներ է ունեցել իր գործընկերների՝ մի շարք պետությունների էկոնոմիկայի նախարարների հետ: Համաժողովի շրջանակներում նախարար Կարայանը հանդիպել է տարբեր ազգային կորպորացիաների ղեկավարների հետ՝ քննարկելու Հայաստանում ներդրումներ կատարելու հեռանկարները:

Համաժողովին մասնակցում են 29 երկրի ղեկավարներ, 130 երկրների կառավարության ներկայացուցիչներ, 70 միջազգային կազմակերպություններ և այլ ընկերություններ:

Պեկինի համաժողովում քննարկվում են առևտրային ճանապարհներ ստեղծելու ծրագրերը, որոնք կանցնեն «Մետաքսի ճանապարհի» երթուղիներով։




Լրահոս