Գուրգեն Դաբաղյանը ելույթ է ունեցել Ստամբուլում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստամբուլի հայկական «Ակօս» պարբերականն անդրադարձել է հայ երգիչ Գուրգեն Դաբաղյանի` օրեր առաջ ստամբուլահայ հանդիսատեսի առաջ ունեցած ելույթին:

Պարբերականի հետ զրույցում երգիչը նշել է, որ Ստամբուլում արդեն երկրորդ անգամ է և որ նախորդ այցի ընթացքում ունեցած ելույթներից հետո հայ համայնքն ակտիվ կապեր է ստեղծել նրա հետ, պահպանել շփումը մինչ օրս:

«Ստամբուլի հայ համայնքը տարբերվում է իր ակտիվությամբ ու արվեստի հանդեպ մեծ սիրով»,- ասել է երգիչը:

Գուրգեն Դաբաղյանի ելույթը կայացել է Ստամբուլի հայկական «Վարդանանց» երգչախմբի հիմնադրման 85-ամյակին նվիրված ծրագրի շրջանակում:




Լրահոս