ՖՈՏՈ. «ՍԱՍ»-ի սկանդալային ձայնագրության հետքերով. նախընտրական ժողովը վարած անձի անունը բացահայտված է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել «ՍԱՍ գրուպում» նախընտրական սկանդալային ժողովը վարած անձնավորության ինքնությունը: Ըստ մեր տեղեկությունների՝ դա եղել է «ՍԱՍ գրուպ»-ի փոխտնօրեն Սամվել Մանուկյանը, որը սովորաբար «ՍԱՍ գրուպ»-ի աշխատակիցների հետ անցկացնում է նաեւ նախընտրական ժողովները: «Ժողովուրդ»-ը նաեւ տեղեկացավ, որ Սամվել Մանուկյանը մայիսի 14-ին ավագանու ընտրություններին 4/27 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն էր:

Մինչ այդ, նկատենք, ընտրողին թեկնածուներից որեւէ մեկի օգտին քվեարկելու սպառնալիքների վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ն այդպես էլ չի հայտնել` գտե՞լ են ժողովը վարող անձին, թե՞ ոչ, եւ, առհասարակ, գործով մեղադրյալ կա՞, թե՞ ոչ: Բայց, դե, իրավապահների անգործության պատճառները պարզ են` նրանց հրահանգված է «ջրից չոր դուրս բերել» Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխ Արտակ Սարգսյանին պատկանող ընկերության սկանդալի հեղինակներին»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս