Սամվել Կարապետյանը դադարեցրել է Կարեն Կարապետյանի քաղաքական ապագայի հովանավորությունը երկու պատճառով. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանը դադարեցրել է վարչապետ Կարեն Կարապետյանի քաղաքական ապագայի հովանավորությունը՝ պայմանավորված երկու գործոնով: Առաջինը, Սամվել Կարապետյանը ցանկանում է սպասել՝ հասկանալու համար, թե ինչ ճակատագիր է սպասվում իր եղբորը, ինչ պաշտոն է նրան առաջարկվելու, և երկրորդ գործոնը՝ Սերժ Սարգսյանի 2018թ-ի ծրագրերն են:

Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնին պահելը կարող է մեծ՝ հարյուր միլիոն դոլարի գումար պահանջի, ապա դրանից հետո հնարավոր է պարզվի, որ նա ապագա չունի և այդ բոլոր ջանքերը ապարդյուն անցնեն: Այդ իսկ պատճառով՝ Սամվել Կարապետյանը դադարեցրել է ֆինանսական հոսքերը, մինչև կորոշվի՝ վարչապետը կկարողանա՞ հասնել նրան, որ իր նախընտրած թեկնածուն՝ Կարեն Կարապետյանը դառնա ԱԺ նախագահ, թե՞ ոչ։ Դրանից էլ կախված կլինի՝ Սամվել Կարապետյանը ինչքանով կշարունակի ներգրավված մնալ Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում պահելու ծրագրերին»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս