Տիմատին անվճար համերգ կտա Երևանում

Տիմատին անվճար համերգ կտա Երևանում

Ռուս հայտնի երգիչ Տիմատին անվճար համերգ կտա Երեւանում: Այս մասին սոցցանցի իր պաշտոնական էջում տեղեկացնում է Jet Set ընկերությունը, որը կազմակերպել էր Black Star թիմի՝ վերջերս տեղի ունեցած երեւանյան համերգը:

Նոր համերգի վայրի ու օրվա մասին տեղեկություններ դեռ չկան:

Հիշեցնենք, որ Տիմատին Երեւանում պետք է ելույթ ունենար մայիսի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, սակայն նրա համերգը չկայացավ: Այդ օրը ելույթ ունեցան Քրիստինա Սին, L’One-ը և Մոտը: Ավելի ուշ  Տիմատին իր ելույթ չունենալը կապել էր տեխնիկական խնդիրների հետ` հավելելով, որ մարդիկ դեն չնետեն իրենց տոմսերը, որովհետև դրանք հետագայում կօգտագործվեն իր համերգի ժամանակ: