«Ելք» դաշինքը վերահաշվարկի երկու դիմում է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ելք» դաշինք վերահաշվարկի երկու դիմում է ներկայացրել թիվ 7 տարածքային հանձնաժողով: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց Ելք դաշինքի անդամ Վահագն Հովակիմյանը, ով էլ այդ դիմումները մուտք է արել թիվ 7 տարածքային հանձնաժողով:

Նա նշեց, թե վերահաշվարկը տեղի կունենա ժամը 14:00-ին: Վահագն Հովակիմյանի խոսքով, իրենք կասկածներ ունեն, որ արդյունքների ամփոփման ժամանակ խախտումներ են եղել, օրինակ, արհեստական անվավերներ, կամ ձայներն այլ թեկնածուի օգտին հաշվարկել:




Լրահոս