ՖՈՏՈ. Ով է Չեխիայում «օրենքով գողերի» թագադրման ժամանակ ձերբակալված գործարար Ռուբեն Թաթուլյանը և ի՞նչ կապ ունի հայ պաշտոնյաների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է դարձել «Պրայմ Քրայմ»-ին` մայիսի 13-ին Չեխիայի իրավապահ մարմիններին հաջողվել է երկրի տարածքում կանխել «օրենքով գողերի» հերթական հավաքը:

Երեք ձերբակալվածներ կան, որոնք, ըստ կայքի, «օրենքով գողեր» են: Նրանք են 58-ամյա Գայոզ Զվիադզադզեն, ով ավելի շատ հայտնի է որպես Գիյա Կուտաիսկի, 43-ամյա Գելա Կարդավան և 42-ամյա Դմիտրի Զաբրոդինը: Վերջինս, ինչպես հայտնի է դարձել, այս տարվա մարտին է թագադրվել՝  Գելայի ծննդյան օրը:

Որպես այդ հավաքի կազմակերպիչ` պարբերականը մատնանշում է Ռուբեն Թաթուլյանին (Ռոբսոն), ով ևս ձերբակալվածների թվում է: Եթե մյուսները Չեխիա են ժամանել այլ տվյալներով, ապա Թաթուլյանն օգտվել է հայկական դիվանագիտական անձնագրից՝ իր անունով:

Հավելենք, որ Ռուբեն Թաթուլյանը հանդիսանում է «Վեսնա» SPA-հյուրանոցի համասեփականատերը և տնօրենների խորհրդի նախագահը: Նրան է պատկանում նաև «Նովիյ վեկ-մեդիա» ընկերությունը:  Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Թաթուլյանը Ռուսաստանի հարավում վերահսկում է ողջ բիզնես աշխարհն ու իրավապահ համակարգը:

Ռուսական լրատվամիջոցները նաև նշում են, որ նա մշտապես շրջում է դիվանագիտական համարներով՝  հաճախ հայտնվելով աղմկահարույց պատմությունների կենտրոնում:




Լրահոս