Beeline-ը և «ԻՆԵԿՈԲԱՆԿ»-ն սկսել են համագործակցել սպառողական վարկավորման ոլորտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը հայտարարում է սպառողական վարկավորման ոլորտում «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ի հետ համագործակցության մեկնարկի մասին: Հեռախոսներ, սմարթֆոններ, պլանշետներ և Beeline գրասենյակներում վաճառվող այլ սարքավորումներ ձեռք բերելու համար հաճախորդներին հասանելի են վարկավորման մի քանի տեսակ: Մասնավորապես, վարկերը կարող են տրամադրվել մինչև 36 ամիս ժամկետով և սկսած 0 տոկոս տարեկան տոկոսադրույքով: Beeline-ի հաճախորդները կարող են ստանալ 30.000 դրամից մինչև 1 մլն. դրամ արժողությամբ վարկեր:

«Beeline-ը շարունակում է հոգ տանել հաճախորդների հարմարավետության մասին` ձգտելով առաջարկել առավելագույնս ձեռնտու գներ և պարզ ու հարմար պայմաններ: Հավատարիմ մնալով մեր նպատակին մենք մշտապես ընդլայնում ենք մեր գործընկերների ցանկը և ձգտում ենք անել, այնպես, որ վարկավորման պայմանները շուկայում լինեն առավելագույնս մրցունակ, իսկ ձևակերպման գործընթացը արագ և հարմարավետ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ յուրաքանչյուր ամիս Beeline-ի գրասենյակներից ուղարկվում է ավելի քան 4500 հարցում ապառիկ պայմաններով սարքավորումներ ձեռք բերելու համար: «ԻՆԵԿՈԲԱՆԿ»-ի կողմից տրամադրվող ապառիկից կարելի է օգտվել Beeline վաճառքի և սպասարկման բոլոր գրասենյակներում:

Ներկայումս, Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում ապառիկ պայմաններով սարքավորումներ կարելի է ձեռք բերել հետևյալ բանկերի միջոցով՝ Յունիբանկ, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկ, ԻՆԵԿՈԲԱՆԿ:

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:




Լրահոս