Ինչո՞ւ ՀՀԿ-ՀՅԴ հուշագրում ԱԺ նախագահի թեկնածուի առաջարկման մասին որևէ խոսք չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 11-ին նախագահական նստավայրում ստորագրված ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագրի համաձայն՝ վարչապետի առաջադրման իրավունքը պատկանում է Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Իսկ ահա Ազգային ժողովի նախագահի պաշտոնի առաջադրման իրավունքի մասին որեւէ խոսք չկա:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանից հետաքրքրվեց, թե ինչու է առանձին դրույթով ներկայացված, որ վարչապետ նշանակում է ՀՀԿ-ն, իսկ ԱԺ նախագահի թեկնածուի առաջարկման մասին որեւէ խոսք չկա. «Որեւիցե բան դա չի նշանակում, ԱԺ նախագահի պաշտոնը միշտ էլ եղել է քաղաքական մեծամասնության որոշվելիք խնդիրը, դա միշտ եղել է, եւ այլ կերպ չի էլ կարող լինել»:

Իսկ մեր այն դիտարկմանը, որ վարչապետի պաշտոնը եւս մեծամասնություն կազմած քաղաքական ուժն է առաջարկում, եւ հնարավոր է՝ ինչպես 2003 թվականին, այնպես էլ հիմա այդ պաշտոնը վստահվի կոալիցիոն գործընկերոջը, Նիկոյանը պատասխանեց՝ չեմ կարծում:

Հիշեցնենք, որ 2003 թվականին կոալիցիա կազմելուց հետո ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցրեց «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը:




Լրահոս