Գագիկ Ծառուկյանը որոշել է չաջակցել Հովիկ Աբրահամյանին. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ»  թերթը գրում է. «Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը երեկ վերջապես հայտարարեց, որ հրաժարական է ներկայացնելու: Երկու օր հետո՝ մայիսի 18-ին որպես Ազգային ժողովի պատգամավոր, նրա լիազորություններն ուժի մեջ են մտնելու: Արտաշատի քաղաքապետի հավանական թեկնածու է համարվում փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը, որը Հովիկ Աբրահամյանի ազգականն է:

Կարծիքներ կան, որ մարզպետ և պատգամավոր Գրիգորյան եղբայրներն էլ ցանկանում են առաջադրել Հովհաննես Ղազարյանին՝ Գազի Հովոյին, որի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունեն: Հ. Ղազարյանը խորհրդարանական ընտրությունների ժամանակ Արտաշատում աշխատել է Արայիկ Գրիգորյանի օգտին, որը ռեյտինգային թեկնածուներից ամենաշատ՝ ավելի քան 45 հազար ձայն է ստացել:

Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը որոշել է չաջակցել Հովիկ Աբրահամյանին Արտաշատի ընտրություններում, եթե վերջինս որոշի դիմակայության գնալ ՀՀԿ-ի հետ։ Որոշումը ավելի կհաստատվի և կհիմնավորվի, եթե Ծառուկյանը կարողանա թեկնածուի անձը համաձայնեցնել Սերժ Սարգսյանի հետ ու որ այդ անձը ոչ մի ընտանեկան թշնամանք չունենա Աբրահամյանների հետ»:

Ավելի մանրամասը՝  թերթի այսօրվա համարում




Լրահոս