«Ծառուկյան» դաշինքն այսօր կկատարի իր վերջին հստակեցումները. ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ծառուկյան» դաշինքն այսօր կկատարի իր վերջին հստակեցումները: Դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իրեն պատկանող «կանյաչնիում» հանդիպում կունենա իր խմբակցության ներկայացուցիչների հետ, և այդ ժամանակ էլ կորոշվի դաշինքին տրամադրվելիք հանձնաժողովների նախագահների անունները:

Սպասվում է նաև, որ այսօր պարզ կդառնա այն ութ ըմբոստների ճակատագիրը, ովքեր դիմել էին ԿԸՀ՝  ինքնաբացարկների մասին դիմումները չեղարկելու պահանջով: Ինչպես հայտնի է՝ դրանից հետո նրանք մանդատ ստացան, սակայն վերջնական ճակատագիրը դեռ անհայտ է:

Եթե նրանցից յոթը վստահ հայտարարել են, որ պատրաստ են Ծառուկյանի խոսքի դեպքում հրաժարվել մանդատից, ապա Խաչիկ Մանուկյանի դեպքում ամեն ինչ դեռ անհայտ է: Պարզ չէ անգամ՝ նա կմասնակցի այսօրվա հանդիպմանը, թե ոչ:




Լրահոս