ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ցնդող» գրիչների հետքերով. ինչպես են դրանք հայտնվել ընտրատեղամասում, և որտեղից այն հնարավոր է ձեռք բերել

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ցնդող» գրիչների հետքերով. ինչպես են դրանք հայտնվել ընտրատեղամասում, և որտեղից այն հնարավոր է ձեռք բերել

Թիվ 7/51  ընտրատարածքում քվեաթերթիկների վերահաշվարկի ժամանակ «Ելք» դաշինքը հետաքրքիր բացահայտում արեց: Երևանի ավագանու ընտրությունների օրն այդ տեղամասում եղել են առեղծվածային գրիչներ, որոնցով նշումներ անելուց հետո դրանք անհետանում են: Ասվածի վառ ապացույցը քվեաթերթիկների վրա առկա բաց նշումներն էին, որոնք վկայում էին, որ դրանք ժամանակի ընթացքում անհետացել են:

ArmLur.am-ը որոշեց պարզել՝  ինչ գրիչներ են դրանք և, առհասարակ, ինչպես կարող էին հայտնվել ընտրատեղամասում: Պարզվում է՝ նման գրիչներ իսկապես կան, սակայն դա ամեն տեղ չի վաճառվում:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան