ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ձեզ ինչ` ես պարտք ունե՞մ, թե՞ ոչ». Արագած Ախոյանը սնանկ է ճանաչվել

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ձեզ ինչ` ես պարտք ունե՞մ, թե՞ ոչ». Արագած Ախոյանը սնանկ է ճանաչվել

ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ապրիլի 5-ի վճռով սնանկ է ճանաչվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Արտակ Հարությունյանը, իսկ պարտատերերի առաջին ժողովը նշանակվել է հունիսի 22-ին:

«Ժողովուրդ» օրաթերթը այս խնդրի շուրջ զրուցեց Արագած Ախոյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչն է սնանկացման պատճառը: «Նման բան չկա: Ես չգիտեմ, թե դա ինչ է: Ինչպես միշտ, սա էլ հերթական բաներից մեկն է, որից նույնիսկ տեղյակ չեմ: Գուցե երաշխավոր եմ եղել որեւէ մեկի համար, դա՞ է պատճառը: Բայց դա կարող է բողոքարկման փուլում լինել: Կամ Ձեզ ինչ՝ ես պարտք ունեմ, թե ոչ, դա իմ անձնական խնդիրն է: Ես, ինչպես Հայաստանի ցանկացած քաղաքացի, ունի բազմաթիվ հարաբերություններ տարբեր մարդկանց հետ: Հիմա ի՞նչ, ես է՞լ ասեմ, թե ինձ ինչքան են պարտք»,- ասաց նա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: